Պետք ա պռոբլե՞մ լինի, ասա պռոբլեմ սարքեմ. էս տարիքում հլը սովորում եմ, ուսանող եմ. Տիգրան Արզաքանցյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի թիվ 8 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թեկնածություն առաջադրած Տիգրան Արզաքանցյանը, ով տարվա մեծ մասը «դրսերում» է լինում՝ Ռուսաստանում, Եվրոպայում, պարզվում է՝ ուսանող է եւ Հայաստանից բացակայությունը հիմնավորել է ուսանողական փաստաթղթերով։ Բացակայությունն անձնագրայինում դիտել են իբրեւ գործուղում։ Հիշեցնենք, որ ԸՕ 80-րդ հոդվածի պահանջով թեկնածուն վերջին չորս տարիներին Հայաստանում մշտական բնակության տեղեկանք պետք է ներկայացնի։

– Պարոն Արզաքանցյան, տարին տասներկու ամիս դրսերում եք, ինչպե՞ս եք լուծելու չորս տարվա մշտական բնակության հարցը։

 

– Իսկ ի՞նչ փաստաթղթեր եք ներկայացրել։

– Արի պատմություն մի սարքա գլխիս՝ ոնց եմ ներկայացրե, ինչ եմ ներկայացրե։ Պռոբլեմ չկա, պետք ա պռոբլե՞մ լինի, ասա պռոբլեմ սարքեմ։

– Հիվանդության թո՞ւղթ եք ներկայացրել։

– Ես հիվանդ չեմ, լրիվ առողջ եմ։

– Իսկ ո՞նց եք հիմնավորել…

– Էս տարիքում ուսանող տեսե՞ր եք, հա՞, էս տարիքում հլը սովորում եմ, ուսանող եմ, հեսա կավարտեմ, դրանից հետո պտի էլի սովորեմ, հասկանո՞ւմ եք։ Խելացի մարդիկ պետք են մեր երկրին ու հանրությանը։

– Դուք կարծում եք, որ իշխանությունում բոլորը խելացի են, ու Դուք էլ պիտի սովորեք, որ հետ չմնա՞ք։

– Ես գիտեմ ով ինչքան խելք ունի, ես ինչքան խելք ունեմ։

– Իսկ ի՞նչ մասնագիտություն եք սովորում, որտե՞ղ։

– Գոռըդ Մասկվա, муниципальное государственное управление։ Դրանից հետո էլ մտածում եմ էլի շարունակեմ։ Ու տեղեկանք ստանալու թեմա չկա, իրանք զապրոս են արած համալսարան, համալսարանից սաղ թղթեր ստացած են:

…- Ձեզ Ձեր մայրիկը վաղուց է հերոս դարձրել, մարզի դպրոցներում Ձեր նկարն է կախել տվել՝ ասելով՝ իմ Տիկոն ի՞նչ պակաս ա…

– Դու ուրիշ մայրիկ ցույց տուր, որ իրա տղեն տենանք ինչ ա արել։ Ես ուրախ կլինեմ, որ մեր հայրենակիցներն իմ արածի 2 տոկոսը կարանան անեն, ինձանով չի երկիրը, ամեն մեկն իր հայրենասիրություն պետք ա ցույց տա։ Ես չեմ խնդրել, որ մարզի դպրոցներում իմ նկարները կախեն, ես մարզի դպրոցի երեխեքի համար մինչեւ հիմա ցավում եմ ու անում եմ, 16 տարի ոչ մի ծնող չի ցավում էդ ամենի համար, գրենական պիտույքներ ա եւ այլն ա, մինչեւ հիմա Արզաքանցյան հիմնադրամն ա անում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս