Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ հենց Հայաստանն է եղել իր տարածքում ռազմաբազայի առկայության մասին համաձայնագրի երկարաձգման նախաձեռնողը:
«Կարծում եմ, որ դա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության կարևոր մաս է կազմում, և նաև կարծում եմ, որ ռազմաբազան զսպման կարևոր գործոն է: Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս ենք համարում»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա նաև ընդգծել է, որ համաձայնագրի երկարաձգումից հետո ռազմաբազան պատասխանում է ոչ միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության հարցերին: