Շուտով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կհեշտացվի. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քաղաքացիները շուտով կարող են մուտք գործել Հայաստան ներքին անձնագրերով: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան նշել է, որ հունվարի 24-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Հայաստան ռուս քաղաքացիների մուտքի հնարավորությունը կսկսի ժամանակավորապես գործել Հայաստանի ԱԳՆ-ի կողմից ՌԴ ԱԳՆ-ին ուղղված՝ ներպետական գործընթացների իրականացման մասին նոտայի ստացման օրվանից:

«Հայաստան մուտքի նոր ռեժիմի կիրառման սկզբի մասին ՌԴ ԱԳՆ-ն հավելյալ կտեղեկացնի»,-ասել է Զախարովան:




Լրահոս