Սպիտակ տունը հայտնել է, թե որ դեպքում Թրամփը գործարք կկնքի Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերն ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի համագործակցել Ռուսաստանի հետ, եթե դրանում հնարավորություն և շահ տեսնի, փոխանցում է ABC հեռուստաալիքը:

«Եթե նախագահը Մոսկվայի հետ ընդհանուր լեզու գտնելու հնարավորություն տեսնի, ապա նա կփորձի անել դա: Մենք կհամագործակցենք, եթե դա բխի Միացյալ Նահանգների շահերից»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Դոնալդ Թրամփը հստակ հասկացնել է տվել, որ եթե մենք կարողանանք ընդհանուր շահ գտնել Ռուսաստանի հետ, ապա մենք կհամագործակցենք: Եթե չգտնենք, ապա չենք համագործակցի: Սակայն Թրամփն այդ ուղղությամբ աշխատում է»,-հավելել է Սփայսերը:




Լրահոս