Բարբարոսներն ավերել են հրեական գերեզմանատան 100 գերեզմանաքար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը ոստիկանությունը հայտնել է, որ Սուրբ Լուիս արվարձանի Չիսդ Շել Եմեդ հրեական գերեզմանատան 100 գերեզմանաքարեր ինչ-որ բարբարոսների կողմից ավերված են գտնվել: Այս մասին հայտնում է BBC-ին:
Ավերությունները կատարվել են այն բանից հետո, երբ Սպիտակ Տունը դատապարտել է Հրեական հասարակական կենտրոնները պայթեցնելու սպառնալիքները:

Ոստիկանությունը դեպքի կատարման կոնկրետ ժամանակահատված չեն նշել, դեպքի մասին հայտնել են միայն երկուշաբթի օրը, ժամը 8-ին:
Մարդիկ, ովքեր թաղված հարազատներ ունեն գերեզմանատանը ցավագին են ընդունել լուրն ու պատասխան են պահանջել կատարվածի համար:

«Սա անձնական վիրավորանք է ինձ համար, քանի որ իմ հարազատներից շատերը այստեղ են թաղված»,-ասել է Չոհենը՝ Սուրբ Լուիս շրջանի քաղաքացիներից մեկը:

Հարկ է նշել, որ նախքան Սուրբ Լուիսում կատարվածը, Միացիալ Նահանգներում և Կանադայում 54 Հրեական հասարակական կենտրոնների նկատմամբ բազում սպառնալիքներ են հնչել, իբրև թե 69 ռումբ կար տեղադրված կենտրոնների տարբեր մասերում, բարեբախտաբար ոչ մի ռումբ չեր հայտնաբերվել:




Լրահոս