Կրեմլում խոչընդոտներ չեն տեսնում, որպեսզի Ռուսաստանի նոր նախագահ կին դառնա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում կին թեկնածուին, ապա պատասխանը շատ պարզ է՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը: Այն պարզ նկարագրում է, թե ով կարող է լինել ՌԴ նախագահի թեկնածու»,-ասել է Պեսկովը: