Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի ուղիների որոնման օգտին. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի ուղիների որոնման օգտին: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք, բնականաբար, կարծիքներ փոխանակեցինք Անդրկովկասի իրավիճակի մասին, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ռուսաստանը կողմ է, որպեսզի շարունակվեն այդ կոնֆլիկտի լուծման փոխադարձ ընդունելի ուղիների որոնումը՝ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ստորագրված փաստաթղթերին համապատասխան»,-ասել է Լավրովը:




Լրահոս