Իսպանական Marca պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» երկու կիսապաշտպանների՝ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի մասին:
Երկրպագուները պետք է քվեարկեին, թե այս ֆուտբոլիստներից որին կտան նախապատվությունը, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նրանցից մեկից ստիպված լինեն բաժանվել:
Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ մեծամասնությունն իր նախապատվությունը տալիս է Ռոդրիգեսին: Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է ընթերցողների 61,75%-ը:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 76,998 երկրպագու: