Փետրվարի 21-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև կապերի և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ այցելությունների իրականացման և համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման անհրաժեշտությունը։
Նահանգապետն ակնածանքով է խոսել Եգիպտոսում և, մասնավորապես, Կահիրեում բնակվող հայերի և նրանց՝ երկրի ու մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալից ներդրման մասին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանը բարձր է գնահատել Կահիրեի նահանգապետարանի ուշադրությունը և բարեկամական վերաբերմունքը հայ համայքնի նկատմամբ։