
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը երեկվանից գտնվում է արձակուրդում:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջինս արձակուրդում կմնա մինչեւ մարտի 30-ը: Պարզեցինք, որ Մ. Սարգսյանը մտադրվել է նախընտրական այս շրջանում օգտագործել 2014-2015 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասն ու լրացուցիչ արձակուրդը:
Սա ինքնին խոսուն փաստ է, թեեւ մյուս կողմից նկատենք, որ Սարգսյանն ընդգրկված չէ ՀՀԿ ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակներում, ուստի այդքան երկար ժամանակով արձակուրդ մեկնելու պատճառներն անհասկանալի են:
Այս գերատեսչության մամուլի խոսնակ Լուսինե Նազարյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ Մարտին Սարգսյանի արձակուրդ մեկնելը ոչ մի առնչություն չունի խորհրդարանական ընտրությունների հետ՝ այդպես էլ չպարզաբանելով պատճառները։