
Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ մի խումբ երիտասարդներ էին կալանավորվել: Արդեն 7 ամիս է, ինչ այս գործով կալանավորվածների հարազատները պահանջում են նրանց ազատ արձակել:
Վերջիններս այսօր բողոքի ակցիա են իրականացրել եւ նամակներն են հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին, որպեսզի նրանք հետամուտ լինեն եւ օգնեն, որպեսզի իրենց հարազատներին ազատ արձակեն:
Մանրամասները` տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան