ArmLur.am-ի տեղեկություններով մահացել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներից մեկը, ով ևս ներառված էր ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների մասնակից-թեկնածուների ցանկում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով մենք կապ հաստատեցինք կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց թեկնածուներից մեկի մահանալու լուրը:
Նա նաև նշեց, որ նրա փոխարեն նոր թեկնածու չեն առաջադրի: