ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ամենը խայծ էր». երևանցիները` գազի սակագնի նվազման արդյունքների մասին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունվարի 1-ից ՀՀ շարքային սպառողների համար գազի 1 խմ-ի արժեքը 7 դրամով նվազել է: Այսինքն հայաստանցի սպառողները սպառած գազի համար վճարելու են 139 դրամ՝ նախկին 146 դրամի փոխարեն:

ArmLur.am-ը հարցախույզ արեց եւ Երևանի քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք գազի սակագնի նվազման արդյունքում իրենց ծախսերը կրճատվել են:

Մեր հարցին ի պատասխան մի քանի քաղաքացի հակառակը պնդեցին՝ նշելով, որ գազի սակագնի նվազումը իրենք այդպես էլ չեն զգացել: Նրանց խոսքերով, այս ամենը խայծ էր:

Մանրամասները` տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս