
Պայմանագրային զինծառայող Վրույր Ներսիսյանը, ով փետրվարի 15-ին մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերով գլորվել էր ձորը, ապաքինվում է: Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Իսկ ինչ վերաբերում է բուլդոզերում գտնվող Արմեն Պուխային, նրա վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ, այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժնում»,- ասաց նա: