Ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը. Արա Պապյանը՝ Նալբանդյան- Լավրով հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը թուրքալեզու երկրների սփյուռքի կառույցներին կոչ է արել համատեղ պայքարել հայկական քարոզչության դեմ։ Այս մասին նա հայտարարել էր Անկարայում Թուրքական խորհրդի կազմակերպած «Խոջալուի ցեղասպանություն․ ահաբեկչություններ եւ հանցագործություններ մարդկության դեմ» խորագրով կոնֆերանսի ժամանակ:

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պապյանն ասաց, որ դա ցույց է տալիս պանթուրքիզմի քաղաքականությունը. «Թուրքիայի  քաղաքականությունն Հայաստանի նկատմամբ պայմանավորված չի Հայաստանի քաղաքականությամբ»:

Իսկ, ահա,  անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հերթական հանդիպման մասին քաղաքագետը նշեց, որ այդ բանակցությունները կարող են որևէ դրական արդյունքի բերել, եթե կողմերն իսկապես անկեղծորեն ուզում են դրան հասնել:

«Ակնհայտ է, որ Ալիևը չի ուզում: Նա բազմաթիվ անգամ խոսել է, ոչ միայն այն մասին, որ Ղարաբաղն իրենցն է և որևէ այլ լուծում, քան այդ երկրի կամ երկրամասի գոյությունն Ադրբեջանի կազմում ընդունելի չէ, առավել ևս ինքը պարբերաբար խոսում է Զանգեզուրի և Երևանի հանրության մասին, այսինքն այդ դեպքում բանակցություններով  որևէ բանի չենք կարող հասնել»:

Արա Պապյանի գնահատմամբ՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս