Ո՛չ ցուցակը կապ ունի, ո՛չ գաղափարախոսությունը: Բոլորը գիտեն, որ խոստումներն ու ծրագրերը բոլորովին կապ չունեն ամբողջի հետ, ինչ անում են կուսակցությունները: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի հետ` հասկանալու համար, թե ո՞ր կուսակցությանն է հաջողվել ներկայացնել ամենամրցունակ ցուցակը և ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում:
Քաղաքագետի գնահատմամբ՝ առավել շանսեր խորհրդարանական ընտրություններում ունի իշխող կուսակցությունը. «Հաղթելու է ամենաշատ ռեսուրս ունեցող, ավելի շատ մարդ առաջադրող, ավելի շատ փող ներդրող, ավելի շատ քրեական տարրի վրա ազդեցություն ունեցող, ավելի շատ ոստիկանության, դատախազության, քննչական, մամուլի, հեռուստատեսության վրա ազդեցություն ունեցող ուժը, ոչ թե գաղափարը»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ ուժը Հանրապետական կուսակցությունն է և նրանք էլ հաղթելու են:
«Այն Սահմանադրությունը, որ անցել է այն ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել է, դրանով բացի իշխող ուժից որևէ այլ ուժ չի կարող հաղթել»,-ավելացրեց նա:
Պապյանի գնահատմամբ` «Ընտրողը շփվելու է կոնկրետ անհատ մարդու հետ` իր ընտրական տեղամասում, և կոնկրետ ձայն է տալու: Հաճախ շահադիտական նպատակներով, առաջնորդվելով հաճախ վախով, անորոշության և այլ պատճառներով: Արդեն իսկ, կան հրապարակումներ՝ հիվանդանոցներում, դպրոցներում, ոստիկանությունում, վարչական ռեսուրսն օգտագործելու վերբերյալ»:
Լիդա Եղիազարյան