ԿԸՀ-ն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին և Կոմունիստական կուսակցությանը փաստաթղթերը ուղղելու ժամանակ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած հերթական նիստի ժամանակ միաձայն հավանություն է տվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը պատգամավորի թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը ուղղելու 48 ժամ տրամադրելու որոշումների նախագծերին:

Նշենք, որ ԿԸՀ-ի 7 անդամներն էլ այս նախագծերի ընդունմանը կողմ են քվեարկել: Նշված քաղաքական ուժերի կողմից ուղղված փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետը կլրանա փետրվարի 24-ին, ժամը 18:00-ին:

Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գրանցման համար չի ներկայացրել համապետական ընտրացուցակի 23-րդ համարը զբաղեցնող Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերը 4 տարի անընդմեջ Հայաստանում բնակվելու մասին:

Իսկ 127-րդ տեղում գտնվող Սամվել Միքայելյանի համար ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:




Լրահոս