Խստացումներ՝ հղիության արհեստական ընդհատման կարգերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 օգոստոսի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ: Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել օրենսդրական կարգավորումների միջոցով հղիության արհեստական ընդհատման գործընթացը, կարգն ու պայմանները, բարձրացնել հղիության արհեստական ընդհատումների անվտանգությունը:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2016 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կառավարության որոշման հակասություններից: Առաջին հերթին դրանք վերաբերում են հղիության ընդհատման հակացուցումներին, անհրաժեշտ հետազոտությունների ցանկին,  ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևին և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս