Տարոն Մարգարյանն անցել է «գրոհի». ո՞րն է նոր հրահանգը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որպեսզի իր աներորդուն` Ռոբերտ Սարգսյանին, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 1 ընտրատարածքից կրկին դարձնի պատգամավոր: «Ժողովուրդի» աղբյուրների պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին հրահանգվել է Զեյթունում գրանցված քաղաքացիների ցուցակներ ներկայացնել: Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով բացի Ռ. Սարգսյանից՝ առաջադրվել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը:

Ու հիմա Տ. Մարգարյանն ուզում է, որ իրենք հնարավորինս շատ ձայներ ստանան նաեւ Զեյթունից, որպեսզի ռեյտինգային ցուցակում առաջինը իրենք լինեն, այլ ոչ թե Մ. Պողոսյանը: Այս իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչություն, որտեղից հերքեցին այդ լուրերը: «Ո՞վ է նման բան ասել, որտեղի՞ց է Ձեզ նման ինֆորմացիան»,- տարակուսեց այդ վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ նման հրահանգ չի տրվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս