Ընտրությունների օրը չի փոխվի, քանի որ միջազգային դիտորդներն արդեն «տոմսերն առել են, հյուրանոցները՝ ամրագրել». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի։ «Ոչինչ չկա այս պահին, մենք հիմք ենք ընդունում ամսի 2-ը»,-երեկ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Այսինքն՝ որեւէ փոփոխություն էլ չի՞ լինի։ «Չեմ կարող ասել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր 4-5 օրով հետաձգել ընտրությունների օրը, եթե քաղաքական ուժերը գային համաձայնության։ Բայց կամ համաձայնության չեկան, կամ ներկայացրին, թե չեան։

ՀԱԿ-ն ու «Համախմբումը» փորձեցին ընտրության օրը փոխել՝ այն վիճարկելով Սահմանադրական դատարանում, բայց 27 պատգամավորի ստորագրություն չհաջողվեց հավաքել, որ դիմեին ՍԴ։ Ի դեպ, ընտրության օրը չփոխելու իրական պատճառը, ասում են, այն է, որ միջազգային դիտորդներն արդեն «տոմսերն առել են, հյուրանոցները՝ ամրագրել» եւ այլեւս չեն կարող փոխել ժամկետները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս