«Ես գործադիրի մարդ եմ, պառլամենտն իմ հագով չէ». Օհանյան դաշինքում ամեն ինչ խառնվել է իրար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օհանյան դաշինքում ընդհանրապես ամեն ինչ խառնվել է իրար: Պարզվում է` Սեյրան Օհանյանը, որը դաշինքի  վարչապետացուն է այս պահին, դաշինքի՝ պառլամենտ անցնելու դեպքում նույնպես, ինչպես Վարդան Օսկանյանը, հնարավոր է չվերցնի մանդատը: Սակայն, ի տարբերություն Օսկանյանի, նա մնալու է քաղաքականության մեջ։ «Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես եւս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս