Առաքել Մովսիսյանը «նամուսով ընտրություններ» անցկացնելու համար թաիրովցիներին հորդորել է իրեն ձայն տալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով խորհրդարանական ընտրություններին Արմավիրի մարզում ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես թեկնածու, անցած շաբաթ այցելել է Թաիրովի դպրոց եւ հանդիպելով ուսուցիչների հետ՝ հորդորել է իրեն ձայն տալ, որպեսզի «նամուսով ընտրություններ» անցկացնեն: Մովսիսյանը նաեւ նշել է, որ իրեն պետք չէ պատգամավոր դառնալ, պարզապես Սերժ Սարգսյանն է ասել, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ձայներ ապահովի կուսակցության համար:

Մովսիսյանը ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ եթե իրեն ձայն չտան, միեւնույն է՝ ինքը կարող է լցնելով իր ուզած թիվը գրանցել, բայց չի ցանկանում այդպես վարվել, ավելի լավ է իրեն ընտրեն, քանի որ իրենց համար եւս լավ կլինի: Լուրի իսկությունը ճշտելու համար փորձեցինք մեկնաբանություն ստանալ պատգամավորից: Վերջինս լսելով այդ մասին՝ նշեց. «Տենց բան չկա, Ձեզ սխալ ինֆորմացիա են տալի»: Հուսանք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս