
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Լեւոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողովին՝ որպես Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու: Երկուշաբթի ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, կքննարկի ՎՊ նախագահի հարցը: Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ նա «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի ղեկավարն է եւ համամասնական ցուցակի 2-րդ համարը, իսկ օրենքը ՎՊ նախագահին թույլ չի տալիս քաղաքական գործունեություն ծավալել:
Հիշեցնենք, որ Յոլյանը 6 տարի եղել է ՎՊ նախագահի տեղակալը, ապա նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Համակարգում նրան համարում են ամենաանհաջող նախարարներից մեկը։ Նա պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: