Աբրահամ Մանուկյանի փոխարեն պատգամավոր կդառնա նրա որդին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում և հաջորդ ԱԺ-ում նա այլևս չի լինի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ պատգամավորը:

«Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,- ասել է նա:

Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը: Հայր Մանուկյանի փոխանցմամբ՝ որդին հիմա մեծաքանակ ներկրումներով և մեծածախ վաճառքով զբաղվող «Մեծ» ընկերության տնօրեն է արտաքին հարաբերությունների գծով:

Հարցին՝ արդյոք ինչ-որ խնդիրնե՞ր են առաջացել դաշինքի ներսում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերը համարվող Աբրահամ Մանուկյանն այս ցուցակում չի ընդգրկվել, Մանուկյանը պատասխանել է. «Որևէ խնդիր չկա, ես ու Գագիկ Ծառուկյանը նորից ընկերներ ենք: Ես մեր ընտրատարածքում նորից աշխատելու եմ Ծառուկյան դաշինքի օգտին»:

Հիշեցնենք, որ Արթուր Մանուկյանը նաև Երևանի նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԻՆ փոխնախարար Ներսիկ Նազարյանի փեսան է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս