Առաքել Մովսիսյանը կնշանակվի Արմավիրի գազի գրասենյակի տնօրեն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ Ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալ Սեյրան Սարոյանի հետ պայքարի մեջ է նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով վերջնական որոշում է կայացրել` նա պատգամավոր չի դառնա: Հաշվարկել են` Շմայսին ձայն կտան 4–5 գյուղում:

Ձայների թիվը 5000–ը չի անցնի, իսկ դա բավարար չէ ԱԺ մտնելու համար: Եվ ՀՀԿ–ն որոշել է` «Շմայս, եթե հինգ հազար ձայն բերես, քեզ կնշանակենք Արմավիրի գազի գրասենյակի տնօրեն»:

Մի խոսքով` Շմայսը դառնում է Արմավիրի գազավիկը…»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս