
Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցում է արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը, ասվում է ՄԱԿ-ի կայքում:
«ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար, մասնավորապես, մերձդնեստրյան կոնֆլիկտների՝ Վրաստանի և Արցախի»,-ասել է Կուրցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Նա նշել է, որ Ավստրիան ԵԱՀԿ նախագահող երկիր է դարձել բավականին ծանր շրջանում: