ՖՈՏՈ. Արցախում զոհված զինծառայողը Լոռու մարզից էր. ուներ մեկ տարեկան աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի հայրը Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկան է՝ կոչումով կապիտան:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընտանիքի անդամներին արդեն իսկ տեղեկացրել են ողբերգության մասին: Խուդինյանները Լոռու մարզի Ճոճկան գյուղից են, սակայն երկար տարիներ է, ինչ բնակություն են հաստատել Վանաձորում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գոռի՝ զոհվելու պատճառ որպես ներկայացվել է զենքի հետ անզգույշ վարվելը. «ԴԺԿ-ն ձեռքից ընկել է, կրակել, որքան գիտեմ այսպես են ասել ծնողներին»,-հայտնեց մեր աղբյուրը:
Զոհված Գոռ Խուդինյանը ամուսնացած էր, խնամքին ունի մանկահասակ երեխա:

Լուսանկարները` համացանցից:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս