Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության նիստին զեկուցեց զինծառայողներին ծխախոտ չտրամադրելու մասին նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկվում էր։ Նա մանրամասն ներկայացեց, թե ինչի մասին է խոսքը։
«Խոսքը վերաբերում է ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողները ծխախոտ չեն ստացել այսպես, թե այնպես։ Պայմանագրային զինծառայողներին հաշվարկվել է օրեկան մեկ տուփ ծխախոտ՝ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկեցին, որ այդ նույն գումարն ավելացնեն նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը։ Նախագիծն ընդունվեց միաձայն։