Մոսկվայի դատարանը երկարաձգել է միլիոնատեր Գեորգի Սարգիսովի որդու կալանքի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոկսվայի Տվերի դատարանը 2 ամսով երկարաձգել է միլիոնատեր Գեորգի Սարգիսովի որդու՝ Վարդան Սարգիսովի կալանքի ժամկետը, փոխանցում է Rusarminfo-ն:

Սարգիսովը կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 19-ը:

Դատական նիստի ընթացքում ներկայացվել են բժշկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն, հանցանքի պահին Սարգիսովն հարբած է եղել: Բացի այդ, նրա արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Մոսկվայում փետրվարի 19-ի առավոտյան Մոսֆիլմի փողոցում տեղի ունեցած մահացու վթարի մեղավոր էր դարձել 26-ամյա Վարդան Սարգիսովը: Երիտասարդն իր Porsche Cayenne մակնիշի մեքենայով մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված մեքենաներին:




Լրահոս