ՖՈՏՈ. Գորբաչովը վաճառքի է հանել Գերմանիայում գտնվող իր առանձնատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառքի է հանել Գերմանիայում գտնվող իր առանձնատունը, գրում է Süddeutsche Zeitung պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Hubertus-Schlössl առանձնատունը Գորբաչովը գնել էր մոտ 10 տարի առաջ:

Այն ունի 600 քառ. մ տարածք, 17 սենյակ: Կառուցվել է 1908թ. և առաջին անգամ վերակառուցվել 100 տարի անց:

Պարբերականը չի նշում անշարժ գույքի արժողությունը, սակայն, որոշ տվյալների համաձայն, այն արժե մի քանի միլիոն եվրո:




Լրահոս