Ինչն է Արագածոտնում 48-ամյա տղամարդուն ինքնասպանության դրդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի՝ անասնագոմի առաստաղի ծածկից կախված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

ArmLur.am-ի հետ զրույցում Հարթավանի համայնքապետ Ժիրայր Ավետիսյանը հայտնեց, որ նախնական վարկածով տղամարդը նման քայլի է դիմել առողջական խնդիրներ ունենալու պատճառով. նրա մոտ աղեստամոքսային տրակտի և տասներկումատնյա աղիի խոցեր են հայտնաբերվել. «Երևի, ինչ-որ վատ ախտորոշում են տվել, նա էլ հուսահատությունից նման քայլի է դիմել: Այլ խնդիրներ չուներ: Սոցիալապես ապահովված էր, ընտանիքում խնդիրներ չկային: Երկու երեխա ուներ, որոնցից մեկն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Աշխատող, ստեղծող ընտանիք են»:




Լրահոս