
Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Մաշտոցի փողոցում հրդեհ է բռնկվել Մհեր Չիլինգարյանի տանը, ինչի հետևանքով մասնակի այրվել են տան 3 սենյակները՝ գույքով (մոտ 80քմ): Տուժածներ, բարեբախտաբար, չկան:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տան անդամները 4-ն են: Կրտսեր որդին ծառայում է հայոց բանակում՝ ժամկետային զինծառայող է: