
Ժնևում միջսիրիական բանակցությունների մասնակիցները սկսել են խորհրդակցությունների չորրորդ փուլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ հանդիպումը սկսվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Մսիտուրայի պատվիրակության մասնակիցների երկկողմ հանդիպումից:
Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն սիրիական նոր կառավարության հաստատումը, սահմանադրական ծրագրերն ու ընտրությունների կազմակերպումը: