ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Լեռնանիստ գյուղում շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով փլատակների տակ քաղաքացիներ են մնացել: Մահացածներից մեկը եղել է խանութի սեփականատիրոջ կինը: Փլուզման վայրում հայտնաբերվել է նաեւ ամբողջովին վնասված Mitsubishi Pajero IO ավտոմեքենա:

 

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ դպրոցում, բայց իմ աշխատաժամանակը կես դրույք է: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում ես ինչպիսի՞ սահմանաչափով իրավունք ունեմ օգտվել սոցիալական փաթեթից:

Սիրարփի Նահապետյան (30 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Նահապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝ կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ՝ կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11 հազար դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ: Սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ր դեպքում է արգելվում կնքել ամուսնության պետական գրանցում: Եվ խնդրում եմ ասեք, թե ամուսնության պետական գրանցումն ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում:

Ռուբինա Սիմոնյան ( 41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.
գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.
դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն՝ հեռակա կարգով, չի թույլատրվում: Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. Հայաստանում գրանցվել է 17.603 ամուսնության դեպք, 2014թ. համեմատ այս ցուցանիշը նվազել է 6.9 տոկոսով: Ամուսնությունների թվով մարզերից ամենաբարձր ցուցանիշը 1000 բնակչի հաշվով գրանցվել է Վայոց ձորում՝ 6.9 տոկոս, Կոտայքի մարզում՝ 6.4 տոկոս, Երեւանում՝ 6.4 տոկոս: Իսկ ամենացածր ցուցանիշը՝ 4.9 տոկոս՝ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում:




Լրահոս