ՖՈՏՈ. Ինչ կարող է պատմել լեզուն օրգանիզմի վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր մարմինը ազդանշաններ է ուղարկում օրգանիզմի խնդիրների և հիվանդությունների մասին: Լեզուն ևս բացառություն չէ, լեզվի վիճակով կարելի է որոշել օրգանիզմի առողջական վիճակը:

Կարմիր գույն

Դա կարող է նշանակել, որ օրգանիզմին վիտամիններ են պակասում: Ձեր սննդակարգում պակասում են երկաթ և վիտամին B12: Դրա արդյունքում լեզուն կարող է «ճաղատանալ»:

Սև կամ դարչնագույն փառ

Դա վկայում է բերանի խոռոչի վատ հիգիենայի մասին կամ կարող է առաջանալ ծխելու, սուրճ կամ սև թեյ օգտագործելու արդյունքում: Արդյունքում կարող է տհաճ հոտ առաջանալ: Առաջին հերթին պետք է հրաժարվել վնասակար սովորություններից:

Սպիտակ փառ 

Կանդիդոզի (կանթախտ) նշան է: Պատճառ կարող է լինել հակաբիոտիկների երկարատև օգտագործումը, դիաբետը, թույլ իմունային համակարգը կամ բարձր արյան ճնշումը:

Ծալքեր 

Կարող է վկայել ծերացման մասին (այո, մեր լեզուն ևս ծերանում է): Սովորաբար ծալքերը անցավ են, սակայն վատ հիգիենայի դեպքում մեծ է ինֆեկցիայի առաջացման հավանականությունը:

Սպիտակ փոքր հետքեր

Դա կարող է նշանակել, որ ինչ-որ բան գրգռում է լեզուն, օրինակ, ատամը, որը քսվում է լեզվի այդ հատվածին:

Կարմիր բշտիկներ 

Երկար ժամանակ չանցնող կարմիր բշտիկները կարող են լուրջ հիվանդության պատճառ հանդիսանալ: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի օգնությանը:

Այրոց

Հաճախ հանդիպում է կանանց մոտ` հորմոնալ փոփոխությունների արդյունքում, հատկապես դաշտանադադարից հետո:

Փոսեր

Վտանգ չի ներկայացնում, եթե ցավային զգացում չկա, ապա անհանգստանալ պետք չէ:

Ցավոտ խոցեր

Ստոմատիտի պատճառ կարող է հանդիսանալ:




Լրահոս