Եվրոպայում այսպիսի «բռի» միջոցները չեն անցնում, Ադրբեջանը փորձում է շարունակել Լապշինի գիծը. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի հանրաքվեին մասնակցած Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինի նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախի հանրաքվեին:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշված հայտարարության մասին ասաց, որ սա անընդունելի է և հերթական քայլն է, որ Ադրբեջանը փորձում է շարունակել Լապշինի գիծը, գուցե նաև պայմանավորված է նրանով, որ Լապշինի գործը նրանց չի հաջողվում դարձնել նախադեպ և լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը, վախեցնել Արցախ այցելելու ցանկություն ունեցող մարդկանց:

Ֆրանկ Էնգել

«Չեմ կարծում, որ Եվրոպայի միության խորհրդարանականների նկատմամբ այսպիսի անհեթեթ, մարդու իրավունքների բուն էությանը հակասող հիմքերով՝ տեղաշարժման, խոսքի ազատությունն իրացնելու համար քրեական հետապնդման ենթարկելը հեշտ կանցնի Ադրբեջանի համար։ Այն նաև մարտահրավեր է Եվրոպայի համար և որևէ լավ բանի Ադրբեջանի համար չի հանգեցնի»,-ընդգծեց նա:

Յարոմիր Շտետին

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ի խոսքով՝ սկսած Լապշինի արտահանձնումից բավական ակտիվ են եղել տեղեկատվությունը հասցնելու գործում, եվրոպական ուղևորության ընթացքում բոլոր հանդիպումներին Լապշինի գործը բարձրացրել են. «Լապշինի գործը ավելի մեծ հավանականություն ունի ոչ թե նախադեպ, այլ հականախադեպ դառնալու: Այն արդեն իսկ մեծացնում է ուշադրությունը Արցախի նկատմամբ: Եվրոպայում այսպիսի «բռի» միջոցներ չեն անցնում»:

Ռուբեն Մելիքյանի հավելմամբ՝ Եվրախորհրդարանի երեք պատգամավորները՝ մարմնավորում են Եվրոպայի ազնիվ և անկեղծ արժեքները, ովքեր չեն շեղվել իրենց բուն ուղուց և շնորհակալ են նրանց՝ իրենց հաստատակամության համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս