Օրական 800 գրամ մրգի և բանջարեղենի օգտագործումը երկարացնում է կյանքը. գիտնականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Imperial college-ի գիտնականների հաշվարկով՝ այս խորհուրդներին հետևելը կարող է կանխել տարեկան 7,8 միլիոն վաղաժամ մահ, փոխանցում է BBC-ն:

Մեկ չափաբաժինը 80 գրամ է: Մոտավորապես հենց այդքան է կշռում ոչ մեծ բանանը, տանձը կամ 3 թեյի գդալ սիսեռը կամ սպանախը:

800 գրամ մրգի և բանջարեղենի օգտագործումը նվազեցնում է՝

– սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը՝ 28%-ով,

– քաղցկեղի առաջացման ռիկսը՝ 13%-ով և

– վաղաժամ մահվան ռիսկը՝ 31%-ով:

Փորձագետները նման եզրահանգման են եկել 95 տարբեր հետազոտությունների տվյալների հիման վրա: Տվյալները հրապարակվել են International Journal of Epidemiology  ամսագրում:




Լրահոս