
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր գտնվում էր Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ, ուսանողների հետ հանդիպումից հետո, պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նա վստահեցրեց, թե իր` ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստն առիթ չի հանդիսանա, որպեսզի բանակն ուղղորդված մասնակցի ընտրություններին:
«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ, բանակում չի լինելու կուսակցությունների գործունեության զարգացում, ինչպես չի եղել նախկինում», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: