
Հունվարին Մերձմոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Ղալիբ Աղաևի դեմ քրեական գործ էր հարուցվել՝ «խարդախություն» հոդվածով: Օրերս նրան ձերբակալել են, այժմ գտնվում է տնային կալանքի տակ, փոխանցում է Life.ru-ն:
Ենթադրաբար, 2015թ. Աղաևն ավելի քան 600 հազար ռուբլիի չափով բյուջետային միջոցներ է յուրացրել «Ռուսաստանը թուրք և ադրբեջանցի դպրոցականների աչքով» գրանտի շրջանակներում:
Ենթադրաբար, տղամարդն այդ միջոցները ղեկավարել է ըստ իր հայեցողության: