Ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ կատարվող բարեփոխումները կհեշտացնեն քաղաքացիների հետ աշխատանքը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Փաթեթով առաջարկվում է երկու անգամ կրճատել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար ժամկետանց տուգանքների հավելագրման գանգատները: Եթե նախկինում դրա համար վարորդներին տուգանքի մինչեւ 50 տոկոսն էր նախատեսվում, ապա հիմա առաջարկվում է այդ գումարը կրճատել մինչեւ 25 տոկոս:
«Հիմա կրճատո՞ւմ ենք, թե՞ հանում: Առաջին հերթին դա է մարդկանց հետաքրքրում»,- հարցրեց վարչապետը:
Սակայն փոխոստիկանապետը, կարծես թե, այդպես էլ հստակ պատասխան չկարողացավ տալ:
Մանրամասները` տեսանյութում: