
Սա հիվանդություն չէ, այլ առանձնահատկություն, որով բնությունն օժտել է մոլորակի բնակիչների միայն մեկ տոկոսին: Հետերոխրոմիա կոչվող այս երևույթը բացատրվում է ծիածանաթաղանթի հազվագյուտ վիճակով, որն առաջանում է մելանինի անհավասար բաշխման հետևանքով:
Ի դեպ, այս երևույթը հանդիպում է նաև կենդանիների մոտ: Եվ եթե մարդիկ հաճախ ամաչում են իրենց տեսքի համար, ապա կենդանիների մոտ միանգամայն այլ դրսևորում է. նրանք դրանով պարծենում են: