
Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում: ArmLur.am-ի հետ զրույցում խոսելով Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի եւ Էլենի Թեոխարուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու մասին հարցին, նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` նշելով, թե Ադրբեջանը զավեշտի է վերածել ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաև իրենց ներքին կյանքը:
«Դա ուղղակի զավեշտ է, և բնականաբար որևէ ձևով չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ իբր Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելը, Յարոմիր Շտետինան և Էլենի Թեոխարուսը հետախուզվում են Ինտերպոլի միջոցով՝ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: