«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է։ Ըստ այդ հարցումների՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է։
Հետընտրական հնարավոր համագործակցության շուրջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է արդեն պայմանավորվել Ծառուկյանի հետ համամասնության և հարաբերությունների մասին՝ երաշխիք ստանալով, որ որևէ անակնկալ չի լինելու։ Ծառուկյանը մինչ այս պահը մեծ ամբիցիաներ չի ցուցադրել և նրա վերադարձը մինչ այս պահը իշխանության և անձամբ Սերժ Սարգսյանի համար որևէ խնդիր չի առաջացրել։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում