«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016թ. տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան: ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Ուլիս Երեւան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը եւ մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ 2017թ. այն ուղարկվել է դատարան: Բայց այս գործով ամենաուշագրավն այն է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել է, եւ այս գործով անցնողների մեջ նա միակն է, որ գտնվում է կալանքի տակ: Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել»:
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում