Հայաստան են ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ առանց մաքսազերծման. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել «Նոկիա» մակնիշի մի քանի հազար բջջային հեռախոսներ, որոնք, սակայն, ձևակերպվել են բոլորովին այլ ապրանքի անվան տակ և, ըստ էության, չեն մաքսազերծվել։ Հիմա այդ հեռախոսները վաճառքում են։

Մեր տեղեկություններով, հեռախոսների մեծագույն մասը ներկրվել է անցած տարվա առաջին կեսի ընթացքում և մաքսայինում ձևակերպվել է որպես եղունգների խնամքի պարագաներ։ Հետագայում փաստը հայտնի է դարձել իրավապահ մարմիններին, սակայն շատ արագ կոծկվել է։ Խնդիրն այն, որ, մեր տեղեկություններով մեծածավալ այդ մաքսանենգությունը իրականացրել է իշխանության ամենաբարձր օղակներից հովանավորվող հայտնի օլիգարխներից մեկը։ Վերջինս լայնորեն ներկայացված է նաև բջջային հեռախոսների և դրանց աքսեսուարների հայաստանյան շուկայում։ Առանց մաքսազերծման թանկարժեք հեռախոսների՝ տվյալ դեպքում սմարթՖոնների ներկրումը զգալի վնաս է հասցրել շուկայում գործող այլ տնտեսվարողներին, սակայն վերջիններս, հաշվի առնելով մաքսանենգի ազդեցությունը խուսափում են այդ մասին բարձրաձայնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս