newsbook.am-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 23-ին, կայացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանը դոկտորականի պաշտպանությունը:
Պաշտպանությունը տեղի է ունեցել մասնագիտական խորհրդում, որի ղեկավարը եղել է Արմեն Շաքարյանը: Խորհրդի՝ քվեարկության իրավունք ունեցող 9 անդամները փակ գաղտնի քվեարկությամբ հաստատել են Եսայանի դոկտորականը:
Կողմ է քվեարկել 9 մարդ, դեմ՝ 1-ը:
Նշենք, որ մինչ այդ, փետրվարի 21-ին տեղի էր ունեցել Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանության առաջին նիստը, որի արդյունքների մասով Մասնագիտական խորհրդի նախագահ Արմեն Շաքարյանը լրատվամիջոցներով պարզաբանել էր. «Լազար Եսայանի դոկտորականի պաշտպանությանը քվեարկելու իրավունք ունեցող 9-ը հոգուց կողմ էր քվեարկել 5 հոգի, դեմ` 4-ը, մինչդեռ աշխատանքի հաստատման համար պահանջվում է 7 կողմ ձայն:
Այդ որոշումը նույն նիստի ժամանակ նույն անձնակազմով չի հաստատվել: Նիստը շարունակվում է, վերջնական տվյալները կպարզվեն նիստն ավարտվելուց հետո, իսկ ամենավերջնականը` ԲՈՀ-ի որոշումից հետո»:
Այսպիսով փաստենք, որ Մասնագիտական խորհրդի երկու նիստերի փակ գաղտնի քվեարկության արդյունքներով բժշկագիտության ոլորտը համալրվեց ևս մեկ դոկոտորական ատենախոսությամբ:
Նկատի ունենալով, որ Լազար Եսայանի դոկտորական դիսերտացիայի պաշտպանությունը գրավել էր զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, ինչպես նաև այն, որ Լազար Եսայանի մասնագիտական գործունեությունը միշտ էլ եղել է հանրային ուշադրության և հետաքրքրության կենտրոնում, հարկ ենք համարում ներկայացնել բժշկական գիտությունների դոկտոր Լազար Կառլենի Եսայանի կենսագրությունը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: