
Փետրվարի 23-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքում թայլանդական բռնցքամարտի վարպետ Վարդան Ասատրյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի նկատմամբ:
Առաջին ռաունդում Վարդան Ասատրյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին և դուրս եկել Fight Nights-ի եզրափակիչ: Հաղթանակից հետո Վարդանը բարձրացրել է Արցախի դրոշը՝ նշելով, որ այդ դրոշը նա կբարձրացնի բոլոր մրցույթների ժամանակ:
2016թ. հոկտեմբերին Վարդանը սկանդալի կենտրոնում հայտնվեց: Արցախի դրոշը ծածանելու համար ադրբեջանական պատվիրակությունը դիմեց մրցույթի կազմակերպիչներին՝ խնդրանքով պատժամիջոցներ կիրառել Վարդանի դեմ և արգելել օգտագործել Արցախի հետ կապված որևէ խորհրդանիշ: