
Ֆրանսիական լիգան երկու խաղով որակազրկել է «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելիին՝ «Լորիանի» հետ խաղում հեռացման համար (1:0), հայտնում է «Football Italia»-ն:
Կայքի փոխանցմամբ` 26-ամյա իտալացին մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտ էր ստացել:
Սա արդեն նրա 3-րդ հեռացումն էր լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում:
Այդուհանդերձ հստակեցվում է, որ Բալոտելին որակազրկվել է միայն մեկ խաղով, ևս մեկ խաղով նա որակազրկվել է պայմանականորեն: