Լապշինի նոր փաստաբանը պատմել է իր պաշտպանյալի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը առողջության և կալանքի պայմանների հետ կապված որևէ բողոք չունի: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է Լապշինի նոր փաստաբանը, ով վարձվել է բլոգերի ընտանիքի կողմից: Հանդիպումը կայացել է Բաքվի համար մեկ քննչական մեկուսարանում:

Փաստաբանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել Լապշինի մոր հետ, ով ևս Բաքվում է:

«Նրա մայրը ժամանել է Բաքու և ինձ հետ պայմանագիր կնքել: Այժմ ես պաշտպանում եմ Լապշինի շահերը: Ես հանդիպել եմ Լապշինի հետ, հետաքրքրվել նրա կալանքի պայմաններով և առողջական վիճակով: Նա որևէ բողոք չունի: Լապշինի գործը վերահսկվում է նաև ռուսական և բելառուսական դեսպանատների աշխատակիցների կողմից: Ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա»,-պատմել է փաստաբանը:

Նա նաև նշել է, որ Լապշինի առաջին փաստաբանն է՝ նշանակված բլոգերի ընտանիքի կողմից, իսկ Սաֆար Հուսեյնովը նշանակվել է պետության կողմից:




Լրահոս