
Երեկ ուշ երեկոյան Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպով հետաքննություն է ընթանում: Այս մասին ի պատասխան ArmLur.am-ի հարցի՝ կա՞ն արդյոք բերման ենթարկվածներ՝ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք՝ երեկ իրար են բախվել Արարատում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արայիկ Գրիգորյանի և Հանրապետական մյուս թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակիցները:
Բախման արդյունքում մի հոգի տուժել և մարմնական վնասվածքներ է ստացել:
Ի դեպ, Գրիգորյաններն ու Մուրադյանները նաև բարեկամական կապեր ունեն: